«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ինչ հարցերի է պատասխանելու հանձնաժողովը

Ինչ հարցերի է պատասխանելու հանձնաժողովը
04.06.2019 | 22:35

Այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները: Նիստը դռնփակ է։ Այս հանձնաժողովը նախ հստակ պետք է հայտարարի, թե ինչ պատասխաններ պետք է հանրությանը ներկայացնի, քանի որ «պատերազմի հանգամանքների» ուսումնասիրությունը շատ բազմավեկտոր ու ծավալուն աշխատանք է պահանջում։ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովն ինչ նպատակ է իր առջև դրել, հանրությանը հուզող որ հարցերը պետք է պատասխան ստանան։ Եթե նպատակ աղմուկ հանելն է ու միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնաժողով կանչելու հերոսությունն է, լավ է ավելորդ ժամանակ չվատնեն։ Ի վերջո, պետք է հասարակությանը ասել, թե որ հարցերի շրջանակն է հանձնաժողովի ուշադրության թիրախում։ Այլապես հանրության շրջանում հազար ու մի ասեկոսեներ են պտտվում ապրիլյան պատերազմի վերաբերյալ, դրանք քննվելու՞ են, թե՞ ոչ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ